ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ոչ բոլորի ճանապարհներն են տանում Յոհանեսբուրգ

Ոչ բոլորի ճանապարհներն են տանում Յոհանեսբուրգ
09.12.2013 | 15:19

ՀԱՀ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը կմնասնակցեն 60 երկրների ղեկավարներ, նրանց թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ և ԱՄՆ-ի երկու նախորդ նախագահները, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին պահին հրաժարվել է Յոհանեսբուրգ մեկնելուց, որովհետև հրաժեշտի այցը 2 միլիոն դոլար է պահանջել: Նելսոն Մանդելային կհուղարկավորեն հայրենիքում` երկու որդիների և դստեր կողքին:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ